
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին առաջիկայում կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում կամ Չինաստանում:
Mirror-ը հաղորդում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները: Նրանք կարծում են, որ առաջիկայում Ռունին մրցունակ չի լինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում հայտնվելու համար: Այդ դեպքում, անգլիական ակումբը արդարացված չի համարի շաբաթական 330 հազար եվրո աշխատավարձը, որը Ռունին այժմ ստանում է: Նշենք, որ Ռունիին գնելու մեծ ցանկություն ունեն մի քանի չինական ակումբներ: