Մթերքներ, որոնք կարելի է սառեցնել առանց համային հատկությունների կորստի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սառցարանը կարելի է լցնել ոչ միայն մսով, ձկներով կամ հատապտուղներով: Կան մի շարք մթերքներ, որոնք կարելի է սառեցնել առանց համային հատկությունների կորստի:

1. Պանիր

1

Դուք կարող եք սառեցնել պանրի մեծ կտոր, և սառեցումից հետո այն չի հալչի: Եթե սառեցումից առաջ նախընտրում եք կտրել այն, ապա կոնտեյների մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ ալյուր:

2. Մրգեր

2

Մրգերն ավելի լավ է սառեցնել`սառեցման համար նախատեսված  թղթերի մեջ, և դրանից հետո դնել տուփերի մեջ: Միանգամից սառեցրեք կտրատած մրգերը, որպեսզի անհրաժեշտ քանակով հանեք դեսերտի համար:

3. Բրինձ

3

Բրինձը պատրաստելիս երկար չսպասելու համար (հատկապես, դարչնագույն բրինձը, որն եփվում է մոտ 50 րոպե) կարելի է սառեցնել այն: Նախ սառեցրեք սկուտեղի վրա, ապա տեղադրեք սառեցման համար նախատեսված տուփի մեջ:

4. Պիրոգ

4

Կարող եք մրգային պիրոգ պատրաստել և մի քանի ամիս այն օգտագործել: Այն փաթաթեք սառեցման համար նախատեսված թղթով:

5. Եգիպտացորեն

Freshly harvested corn, close up.

Ամենահեշտ տարբերակն եգիպտացորենը տերևներից չհանելն է և այդպես սառցարանում տեղադրելը:

6. Պյուրե

6

Պաղպաղակի գդալով մեկ գդալ դրեք թղթի վրա, մինչև այն պինդ դառնա, ապա պահեք սառեցման համար նախատեսված տուփում: Այն կպահպանվի մոտ 2 ամիս:

7. Կաթ

9

Սառեցման համար ընտրեք այնպիսի շիշ, որպեսզի ազատ տեղ մնա: Այն չի կարելի սառեցնել միկրոալիքային վառարանում:

8. Հյութ

10

Հյութի, ինչպես և կաթի սառեցման միակ չափանիշը մեծ շիշն է:

9. Հաց

11

Որպեսզի դեն չնետեք չորացած հացը, մի քանի կտոր հաց կտրեք և դրեք սառցարանը:

10. Բանջարեղենի կտորներ

thumb_9738_step

Կտրատած սոխը, բիբարը կարելի է պահել սառեցման համար նախատեսված տուփերում:

11. Մարինացված միս

13

Միսը դրեք սառեցման համար նախատեսված տուփերում և դրեք սառցարանում: Երբ հանեք այն, կարող եք միանգամից պատրաստել:

12. Ձկան թևիկներ

Healthy fried fish sticks with remoulade

Կիսաֆաբրիկատները, որոնք վաճառվում են խանութներում, դժվար է համեղ անվանել, իսկ ինչո՞ւ չպատրաստել ձկան թևիկներ: Դրա համար անհրաժեշտ է թարմ ձուկ առնել, կտրատել, թաթախել ձվի , այլուրի և  պաքսիմատի մեջ և դնել սառցարանում:




Լրահոս