
Լոնդոնի «Չելսի»-ն Nike-ի հետ կնքել է ակումբի պատմության մեջ ռեկորդային պայմանագիր: Այն ուժի մեջ կմտնի 2017/18 մրցաշրջանից, հայտնում է ակումբի կայքը:
Հայտնի ընկերությունը տարեկան 60 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի անգլիական ակումբին: «Չելսի»-ն ուներ պայմանագիր Adidas-ի հետ, որը նախատեսված էր մինչև 2023 թվականը: Այդ համաձայնագրով ակումբը ստանում էր տարեկան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ: