Արևելյան Ասիայում Մադրիդի «Ռեալ»-ի դեսպան Ռոբերտո Կառլոսը խոստովանել է, որ իսպանական ակումբը հրաժարվել է մարզչական աշխատանքի վերցնել իրեն։
«Մարզչական աշխատանքի հարցով զրուցել եմ «Ռեալ»-ի ղեկավարության հետ, սակայն նրանք մերժեցին ինձ։ Հենց հայտնվի մարզչական գործունեության հնարավորություն Մադրիդում, ես կօգտվեմ դրանից»,-նշել է նա:
Հավելենք, որ Ռոբերտո Կառլոսը մարզչական գործունեության անցել է 2011 թվականից։