
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել Ա. Դ.-ի (ծնված 1946 թ.) դին: