
Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյետնանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին այնուհետև ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հանդիպումների ընթացքում քնարկվել են հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնդրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը:
Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: