«Շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ անհույս սպասում են իրենց հերթին». ազատամարտիկները` Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ ազատամարտիկներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին բաց առաջարկով են դիմել:

Նրանք իրենց առաջարկում մասնավորապես նշել են.

«Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա, որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջություն գնով ազատագրեցին հայրենիքը բնակարանով ապահովվի:

Առաջարկում ենք: Այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք` կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ հայ ընտանիքներ իրենց իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ հայրենիքում:

Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատվուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոԽեք այս որոշումը, քանի որ ոչ մի ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման թանկ ծախսերը, որոնք միլիոններ են կազմում:Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են իրենց կյանքն ու առողջությունը նվիրելով: Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն Ձեր բարեփոխումներում»:

 




Լրահոս