Կարեն Կարապետյանի թիմին զգուշացվել է` լրատվական դաշտի հետ «չհարաբերվել». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալիկ Հարությունյանն արդեն սկսել է ճանաչողական այցերն ու հանդիպումները լրագրողական, հեռուստատեսային եւ քարոզչական պատասխանատուներին: Արգենտինայի նախկին դեսպանը, լրատվության քոչարյանական շրջանի գորշ կարդինալը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել այս տարիներին հայոց լրատվական անդաստանում, եւ արդյոք կկարողանա՞ ընտրությունների շեմին իր վերահսկողության տակ հավաքել այդ խայտաբղետ դաշտը: Մանավանդ որ ինտերնետ տիրույթը մեկընդմիշտ դուրս է հսկողությունից:

Ի դեպ, մեր տեղեկություններով, նոր վարչապետի թիմին զգուշացվել է` լրատվական դաշտի հետ «չհարաբերվել», «մինչեւ տեսնեն, թե ոնց են կարգավորում «ձեռից գնացած» դաշտը, եւ ճշտվել բացառապես Ալիկի հետ»։ Ի դեպ,  Հ1-ի 60-ամյակի միջոցառմանը նա ներկա չէր․ չէր ցանկացել դեռ չկայացած` ներկայանալ «համայնքին», որն այդ օրը շրջապատել էր նորանշանակ մշակույթի նախարար  Ամիրյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս