Armenian text to speach

Կառավարությունը փորձում է քողարկել տխուր իրավիճակը. բյուջեի պակասուրդը կհասնի 70 մլրդ դրամի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը մինչ օրս դեռ չի հրապարակել, թե սեպտեմբերի ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկերը եւ տուրքերը որքան են կազմել: Այս փաստն ամենեւին էլ պատահական չէ: ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է քողարկել առկա, մեղմ ասած, տխուր իրավիճակը: Հիշեցնենք, որ ութ ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետբյուջե մուտքագրված եկամուտները կազմել էին 696 միլիարդ 100 միլիոն դրամ:

Պետական բյուջեի եկամուտների գծով հարկեր եւ տուրքերի ինն ամսվա պլանը 835 միլիարդ 600 միլիոն դրամ է եղել: Այսինքն՝ բյուջեն չթերակատարելու համար սեպտեմբերին 139 միլիարդ 500 մլն դրամի հարկեր եւ տուրքեր պետք է հավաքվեին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հավաքագրված գումարը դրանից մոտ 40 միլիարդ դրամով պակաս է եղել: Այսինքն՝ ինն ամիսների կտրվածքով բյուջեի թերակատարումը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ պետական բյուջեի պակասուրդը կհասնի 70 մլրդ դրամի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս