ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Սիրիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ավիացիոն խմբի տեղակայման մասին համաձայնագիրը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը կնքվել է անժամկետ և ժամանակավորապես կիրառվում է դրա ստորագրման պահից:
«Ռուսական ավիացիոն խումբը տեղակայվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում սիրիական կողմի խնդրանքով»,-ասվում է հաղորդագրության մեջ: