
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այս պահին փակել են Վարդենիսից Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը: Նրանք զայրացած են, քանի որ, ըստ պայմանագրի, բանակին 1 կիլոգրամ կարտոֆիլը 90 դրամով են մթերել, սակայն այժմ կանգնել են փաստի առջև, քանի որ այլ մարդիկ նրանցից 40 դրամով են պահանջում:
Նշենք, որ այժմ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է Վարդենիսում` աջակցելու վարդենիսցիներին:
Ավելի ուշ նա տեղեկացրեց, որ վարդենիսցիները բացել են ճանապարհը` մեկ շաբաթ ժամանակ տալով խնդրի կարգավորմանը: