Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանը լավատեսություն չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մոտալուտ կարգավորման հարցում:
«Ուշակովի հայտարարությունը զարմանք և ափսոսանք է առաջացնում»,-Trend-ը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի խոսքը:
Նրա խոսքով՝ տվյալ հայտարարությունը «հակասում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ուենցած նախագահների հանդիպման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների ոգուն»:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման հարցով կառուցողական բանակցություններին»,-նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: