Պուտինը ժամանեց Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանեց Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին, փոխանցում է Ntv.ru-ն:

ՀԱՊԿ կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը:

Ակնկալվում է, որ նիստի շրջանակներում առաջնորդները կհնչեցնեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Երևան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:




Լրահոս