
Թուրքիայում Անթալիայի և Քեմերի միջև գտնվող մայրուղու վրա անհայտ անձինք հրթիռներ են բաց թողել, դրանից մեկն ընկել է խանութի վրա, փոխանցում է CNN Turk-ը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել, զոհվածների մասին տեղեկություններ չկան:
Դեպքի վայրում ոստիկանության և շտապօգնության մեքենաներ են աշխատում:
Օգոստոսին հրթիռակոծության էր ենթարկվել Դիարբեքիրի օդանավակայանը: