
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում բացելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նստաշրջանը՝ ներկաների անունից շուտափույթ առողջացում է մաղթել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով չի կարողացել մասնակցել միջոցառմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չկարողացավ ներկա գտնվել նիստին: Ցանկանում եմ իմ գործընկերների անունից շուտափույթ առողջացում մաղթել»,-ասել է Սերժ Սարգսյանը: