
Հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 182 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 158-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 52 հեռախոսազանգ, որոնցից 47-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն