
Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խոստացել է նյութական աջակցություն տրամադրել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռոստովի իշխանություններին:
«Երևանում պաշտոնական այցով գտնվող Ռոստովի շրջանի նահանգապետն իր ցավակցությունն է հայտնել Բեսլանի ողբերգական վթարից զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ առողջացում մաղթել տուժածներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: