Գյումրիում վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մեքենաների բախումի հետեւանքով առաջացած վիճաբանությունը տեղի է ունեցել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջեւ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ։




Լրահոս