Քաղաքաշինության նախարարության վերակազմավորման հետևանքով կրճատումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 8-ին ստորագրած հրամանագրով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվեց Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի: «Ժողովուրդ»-ը փորձեց նախկին նախարար, այժմ կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանից պարզել՝ ինչպես է նա վերաբերվում վերոնշյալ փոփոխությանը:

Ի պատասխան՝ Սարգսյանն ասաց. «Ես շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ տարիների ընթացքում միշտ եղել է կա՛մ կոմիտե, կա՛մ նախարարություն, անընդհատ փոխվել է: Ելնելով տվյալ ժամանակահատվածի առաջնահերթությունից` կարող է դա լինել առընթեր մարմին»:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ի՞նչ հետեւանք կունենա այդ փոփոխություն, Ն. Սարգսյանը պատասխանեց. «Գործառույթները փոխված չեն, աշխատակազմում կլինեն կրճատումներ»:




Լրահոս