
Ճշտված տվյալներով՝ 10 մարդ է դեռևս մնում Հյուսիսային Օսիայի հիվանդանոցներում Երևան-Մոսկվա ավտոբուսի ողբերգական վթարից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցչին:
«Դեռևս 10 մարդ է մնում հիվանդանոցներում, 4-ին վիրահատել են: Մանկական հիվանդանոցում 4 երեխա է գտնվում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Առողջապահության նախարարությունում հայտնել են նաև, որ մյուս տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում: