Որտե՞ղ է Գարեգին Չուքասզյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ պրոֆեսիոնալիզմի մասին խոսակցություններն արդեն լեգենդի են վերածվում, եւ շոուների «մեծ վարպետ» այս կառույցը, կարելի է ասել, կամաց-կամաց կորցնում է սովետական Խթը-ի ահասարսուռ իմիջը:

Ասվածի վառ ապացույցը «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ մեղադրվող Գարեգին Չուքասզյանի` մոտ չորս ամիս հետախուզման մեջ գտնվելն է: Հանրության մոտ տրամանաբանական հարց է առաջանում` ինչպես է ԱԱԾ-ն կարողացել վայրկյանների ճշտությամբ վնասազերծել մի ողջ «զինված հանցախումբ», իսկ «Ֆեյսբուք»-ի ակտիվ օգտատեր Գարեգին Չուքասզյանին հայրենի իրավապահ կառույցները չեն կարողանում գտնել:

Նկատենք, որ ՀՀ ոստիկանությունը եւս «ուղտի ականջում քնած է»: Նրանք ակտիվորեն կարողանում են ցանկացած ֆեյսբուքյան օգտատիրոջ գտնել, բերման ենթարկել, եթե համարձակվել է ոստիկանության պետի կամ նրա շրջապատի մասին մի ոչ հաճելի նախադասություն գրել: Սակայն Չուքասզյանը չկա ու չկա: Արդյո՞ք նա ազատության մեջ է հարկավոր իրավապահներին:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյանը




Լրահոս