
Շանհայում շարունակվում է թենիսի «World Tour Masters 1000» մրցաշարը: Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը 3:6, 7:6, 6:3 հաշվով հաղթել է Միշա Զվերևին (Գերմանիա):
Կիսաեզրափակչում Ջոկովիչի հետ մրցելու է Բաուտիստա-Ագուտը, ով հաղթել է Ժո-Ուիլֆրեդ Ցոնգային: Հավելենք, որ Մարեյը և Գոֆենը, Սոկը և Սիմոնը պայքարում են կիսաեզրափակչի համար: