Ագրամունդի կողմնակալությունը ստվեր է նետում ԵԽԽՎ-ի հեղինակության վրա. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որտեղ Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով:

Մասնավորապեսիր ելույթում  Ռաֆայել Հուսեյնովը նշել էր, որ Հայաստանում բոլոր անկախ լրագրողներին սպանում են: Վերջինս օրինակ էր բերել իր բնական մահով մահացած լրագրող Միքայել Դանիելյանին. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են»,- ասել էր Հուսեյնովը:

Նրա ակնհայտ սուտ հայտարարությանը հայկական պատվիրակության անդամները բավականին կոշտ արձագանքեցին, ինչի հետևանքով ՀՀ պատգամավորներին զրկեցին խոսելու իրավունքից:

ArmLur.am-ն այս ատնչությամբ զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան, ինչպե՞ս եք արձագանքում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի կողմնակալ մոտեցմանը մեր պատվիրակության նկատմամբ: 

-ԵԽԽՎ նախագահի կողմնակալությունը վաղուց հայտնի փաստ է: Ուղղակի ցավալի է, որ այն դրսևորվում է նաև ԵԽԽՎ կանոնակարգերը խախտելու միջոցով: Եվ կարծում եմ ՝ անկախ նրանից, թե ինչի մասին են խոսում պատգամավորները, նրանք լիարժեք իրավունք պետք է ունենան քննարկել բոլոր այն հարցերը, որոնք որ տվյալ պահին ԵԽԽՎ օրակարգին  առնչվում են: Եվ մեր պատգամավորների կողմից  բարձրացված հարցերը, որոնք, ըստ էության, մտահոգություններ են, պետք է հնարավորություն տրվեր, որպեսզի դրանք մինչև վերջ հնչեցվեին առանց ավելորդ խոչընդոտների: Եվ տվյալ պարագայում ես կարծում եմ, որ Ագրամունդի կողմից ցուցաբերված ավելորդ աջակցությունն ադրբեջանական թեմաներին բոլորովին ավելորդ էր և ստվեր է նետում ԵԽԽՎ-ի հեղինակության վրա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս