
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ստեղծված «դաշնակցային երկրների» գլխավոր շտաբի պետերի ժողովին:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը Աքարի ուղևորությունը որակում է որպես «անակնկալ այց»:
Ժողովին քննարկվելու են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիայի մանրամասները, գրում է Ermenihaber-ը: Ի դեպ, նշվում է, որ գործողությանը մասնակցելու են Թուրքիայի բանակի կողմից վարժեցված ուժեր: