
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է:
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այդ հարցին կանդրադառնան տարվա վերջին` Ռուսաստանում:
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուները ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովն ու Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն են: