ArmLur.am-ը առողջապահության նախարարությունից տեղեկանում է, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում քիչ առաջ վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Հայաստան բերող ինքնաթիռը։
Երևան հասած մեր հայրենակիցների թվում հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներ չկան։
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։