ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որտեղ Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով:
Մասնավորապեսիր ելույթում Ռաֆայել Հուսեյնովը նշել էր, որ Հայաստանում բոլոր անկախ լրագրողներին սպանում են: Վերջինս օրինակ էր բերել իր բնական մահով մահացած լրագրող Միքայել Դանիելյանին. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են»,- ասել էր Հուսեյնովը: Նրա ակնհայտ սուտ հայտարարությանը հայկական պատվիրակության անդամները բավականին կոշտ արձագանքեցին, ինչի հետևանքով ՀՀ պատգամավորներին զրկեցին խոսելու իրավունքից:
ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Հուսեյնովի զրպարտիչ հայտարարությանը, Ռաֆայել Հուսեյնովին խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի:
Մանրամասները` տեսանյութում: