«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումները չեն իրականացվել: Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց:
«Երբ տեղի են ունենում սրացումներ սահմանին, ինչպես եղավ ապրիլին, դրանք վախեցնում են ցանկացած ներդրողի, քանի որ նրանք մտածում են՝ եթե սկսվի մեծ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ կլինի հետո: Իհարկե, ապրիլյան իրադարձությունները վախեցրել են ներդրողներին, բայց քաղաքական իրադարձությունները շարունակվում են, եւ ներդրողների վերադարձը հնարավոր է»,- ասել է Դմիտրի Ռադիշեւսկին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: