«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը, ըստ մեր տեղեկությունների, կվաճառվի «Ռոստելեկոմ» ընկերությանը։ Շենքը վաճառելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը ընդունեց անցած շաբաթ։
Ըստ կառավարության որոշման, շենքը իրեն ամրացված հողակտորով վաճառվելու Է դասական աճուրդով։ Այն գնահատված է 132 միլիարդ դրամ կամ մոտ 27 միլիոն դոլար։ Մեր տեղեկություններով, շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությանը կայացրել է հիմք ընդունելով հենց «Ռոստելեկոմից» ստացված առաջարկը։ Այսինքն, եթե չլիներ պոտենցիալ գնորդ, շենքն օտարելու որոշումը չէր կայացվի։ Հնարավոր այլ գնորդներ գոնե այս պահին դեռ չկան, ինչը նշանակում Է, որ «Ռոստելեկոմը» շենքը կգնի աճուրդի մեկնարկային գնով՝ 27 միլիոն դոլարով։ Նշենք, որ նոր կառավարությունը վարձելու է պետության սեփականությանը հանդիսացող հնարավորինս շատ անշարժ գույք վաճառել պետական բյուջեի անմխիթար վիճակը փոքր-ինչ բարելավելու նկատառումներով։ Սակայն գնորդներ գտնելը շատ դժվար է լինելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։