
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցից հետո մեկնել է Գոա, որտեղ կմասնակցի ԲՐԻՍԿ-ի երկրների (Բրազիլիա Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթաժողովին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-16-ը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտինը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն կստորագրվի, որը կարտացոլի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցով մոտեցումների ընդհանրությունը:
Պուտինի և Մոդիի քննարկման թեման կլինի միջուկային էներգետիկան:
Բացի այդ, ակնկալվում է, որ Պուտինը Չինաստանի ղեկավարին կհրավիրի Ռուսաստան:
Ինչպես ավելի վաղ պատմել էր Պուտինը, քննարկման առանցքային թեման կլինեն միջազգային մի շարք հարցեր: