Երևանում երեկ ավարտվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Չնայած ի սկզբանե հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվեր հայկական կողմի ներկայացուցիչ, ում անունը համառորեն գաղտնի է պահվում, սակայն այս անգամ ևս դա տեղի չունեցավ:
ՀԱՊԿ-ի հայկական կողմի նշանակության և անընդհատ ձգձվող նշանակման մասին ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ով նշեց, որ ՀԱՊԿ-ի գործառույթը Ռուասատանի ռազմական շահերը սպասրակելն է. «ՀԱՊԿ-ն մենք տեսնում ենք, որ փաստորեն կազմակերպություն է, որն հայտարարված է որպես ռազմական դաշինք, բայց այդպիսիսն չէ և չի էլ կարող լինել: Դա մի կառույց է, որն իր մեջ ներառում է երկկողմ հարաբերությունների համալիրը և ուղղված է սպասարկելու Ռուսաստանի ռազմական շահերը»:
Քաղաքագետն, անդրադառնալով անընդհատ ձգձգվող նշանակամանը, նշեց, որ դա փաստում է կառույցի անլուրջ լինելը. «Դա ընդամենը նշանակում է, որ այս ամենով հանդերձ, այդ կառույցը նաև անլուրջ է»:
Լիլիթ Շաբոյան