
ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է ԱՄՆ վիզաների և անձնագրերի լուսանկարների տրամադրման կանոնների փոփոխությունների մասին, որոնց համաձայն՝ այժմ արգելվում է լուսանկարվելիս ակնոցներ կրելը: Այս մասին ասվում է պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Սկսած 2016թ. նոյեմբերի 1-ից բոլոր նրանք, ովքեր ներկայացրել են փաստաթղթերը ԱՄՆ վիզաների և անձնագրերի ստացման համար, պետք է լուսանկարներ ներկայացնեն առանց ակնոցների: Այդ փոփոխությունները կօգնեն խուսափել ստվերից, որոնք կարող են երկարաձգել վիզաների և անձնագրերի ձևակերպման համար հայտերի մշակումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: