
Սիրիական ընդդիմադիր «Ֆայլակ ալ-Շամ» խմբավորումը հայտարարել է Սիրիայում 6 ռուս զինծառայողի սպանության մասին, փոխանցում է Site Intelligence Group պորտալը, որը հետևում է իսլամիստների հրապարակումներին:
Հաղորդվում է, որ զինծառայողներին հետևել են 3 ամսվա ընթացքում: Նրանց հետ միասին սպանվել են սիրիացի և իրանցի զինծառայողներ:
Դեպքը տեղի է ունեցել Համա մարզում, ասվում է հաղորդագրության մեջ:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ-ում այդ տեղեկությունը հերքել են:
«Բոլոր ռուս զինծառայողները, ովքեր գտնվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ողջ-առողջ են, ի տխրություն սադրիչների՝ իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»,-ասել են ՌԴ ՊՆ-ում: