Կառավարությունում առաջիկայում կադրային փոփոխությունների երկրորդ ալի՞քն է սկսվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե նորմալ է գնահատում կառավարության կառուցվածքային վերջին փոփոխությունները: Մյուս կողմից, ինչպես հայտնի է՝ վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում առաջիկայում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն է սկսվելու, որն արդեն առնչվելու է հենց մարզպետներին:

Նույնիսկ լուրեր կան, որ այդ նպատակով մարզպետները հրավիրվել են նախագահական նստավայր, որտեղ քննարկվել են նրանց հետագա ճակատագրի եւ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հետ աշխատելու հեռանկարները: «Ժողովուրդ»-ը Հովիկ Աբովյանից փորձեց պարզել, թե արդյոք ինքը մասնակցել է այդ քննարկմանը, ինչին նա կարճ պատասխանեց. «Չեմ եղել»:




Լրահոս