
Հոկտեմբերի 13-ին Իջեւան քաղաքում 1977թ. ծնված կինը փորձել է իրեն Աղստեւ գետի վրա գտնվող կամրջից ցած նետել: Մինչ այդ նա ինքնասպանության իր մտադրության մասին հեռախոսազանգով հայտնել է ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակից համայնքային ոստիկանին: Իջեւանցի ոստիկանները դեպքի վայր ժամանելով՝ կանխել են կնոջ ինքնասպանության փորձը:
Վերջինս ոստիկաններին ասել է, որ կյանքից հեռանալու ցանկություն է ունեցել, քանի որ նախօրեին իր ընկերը ծեծել է իրեն: Երիտասարդ կինը մեկ երեխա ունի: Ոստիկանության Իջեւանի բաժնից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, կատարվում է քննություն: