Մոսկվան և Դելին Հնդկաստանին С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական և հնդկական կողմերն այսօր Հնդկաստանին С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպման արդյունքներով, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Բացի այդ, կողմերը Հնկաստանի ռազմածովային ուժերի համար 11356 նախագծի նավերի արտադրման և ԿԱ-226Տ ուղղաթիռների համատեղ կառուցման մասին համաձայնագիր են ստորագրել:

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հայտնել է, որ Չինաստանին  С-400-ի մատակարարման մասին պայմանագիրը մշակվում է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը Հայաստան այցից հետո մեկնել է Գոա:




Լրահոս