Աղջիկն իմանալով, որ ընկերոջ հայրը նրան արգելել է իր հետ հանդիպել` հայտարարել է, թե նա բռնաբարել է իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարիամ Բշարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ Համլետ Օզմանյանի հետ իր սիրային շփումն արգելելու պատճառով, նրա հայր Մրազ Օզմանյանից և հորեղբայր Ազիզ Օզմանյանից վրեժ լուծելու նպատակով ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թ. դեկտեմբեր ամսին Ազիզ Օզմանյանը Վանանդ գյուղում գտնվող նրանց տանը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Աղջիկը նաև հայտնել է, որ 2016 թ. փետրվար ամսին Մրազ Օզմանյանը փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը, սակայն ինքն ուժ գործադրելով, ազատվել է նրանից:

Հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` Մարիամ Բշարյանը, ի թիվս այլ հագուստների, ներկայացրել է շապիկ և զգեստ ու հայտարարել, որ դրանք վնասվել են Ազիզ Օզմանյանի կողմից իրեն բռնաբարելու և իր նկատմամբ բռնություն գործադրելու արդյունքում` դրանով ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց Մարիամ Բշարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով։




Լրահոս