
Այսօր կեսօրից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի՝ 47-ամյա տղամարդը Լոռու մարզից, 40 և 36-ամյա եղբայրները՝ Տավուշի մարզից։
Այս մաիսն ArmLur.am-ը տեղեկանում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից:
Անահիտ Հայթայանի խոսքով` երեքն էլ անցել են գործիքային համալիր հետազոտություն, մշակվել են նրանց ունեցած վերքերն ու քերծվածքները, փոխվել են վիրակապերը։ Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց հետո վթարից տուժածները դուրս են գրվել։