Բեսլանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված ռոստովցիների մարմինները կտեղափոխեն հայրենիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեսլանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Ռոստովի շրջանի 3 քաղաքացու մարմին կտեղափոխեն հայրենիք: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ԳՎ-ում:

«Ռոստովի շրջանի կառավարությունը տրանսպորտային միջոց է տրամադրել, որով զոհվածների մարմինները կտեղափոխվեն հայրենիք: Տրանսպորտային միջոցն արդեն ժամանել է Հյուսիսային Օսիա»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հանրապետություն են ժամանել զոհվածների հարազատները, նրանց հետ աշխատում են ՌԴ ԱԻՆ հոգեբանները:

Հիշեցնենք, որ Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը վիրավոր է:




Լրահոս