Սէֆիլյանի գործով նիստն ընդմիջվել է. դատախազը ծանոթ չէր նյութերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դաարանում կայացավ«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցով դատական նիստը:

Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը և նիստը հետաձգել մինչև 19.00, որպեսզի այդ ընթացքում մեղադրող դատախազը հասցնի ծանոթանալ իր կողմից ներկայացվելիք նյութերին:

Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարին քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Վերջերս նաև ևս մեկ մեղադրանք է ավելացվել գործին, այն է  մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ:




Լրահոս