
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը (ԿՀՎ) կիբերհարձակում է նախապատրաստում Ռուսաստանի վրա: Այս մասին գրում է NBC News-ը ՝ հղում անելով հետախուզության աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ կիբերհարձակման նպատակը Կրեմլի ղեկավարության համար խնդիրներ ստեղծելն ու «մտահոգություն» առաջացնելն է:
Ինչպես նաև աղբյուրները հայտնում են, որ հատուկ ծառայություններն ընտրում են հարձակման թիրախները:
Հաղորդվում է նաև, որ հարձակումը պատասխան կլինի «ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությանը»:
Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ն մեղադրել էր Ռուսատսանին կիբերհարձակումներում, որոնք նպատակ ունեին միջամտել կայանլիք նախագահական ընտրություններին, գրում է The New York Times-ը: