«Արարատ»-ը խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Այլևս մեր թիմի ֆուտբոլիստներ չեն կոտդիվուարցի հենակետային կիսապաշտպան Իսմաիլ Բրուն, հարավաֆրիկացի եզրային կիսապաշտպան Հեփի Սիմելելան, նիգերիացի հարձակվող Փոլ Ասուն և կոտդիվուարցի հարձակվող Բրունո Կոնեն:

Իսմաիլ Բրուն «Արարատի» կազմում 6 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում, Հեփի Սիմելելան` 5, Փոլ Ասուն մեկ խաղի է մասնակցել, իսկ Բրունո Կոնեն հանդես է եկել միայն երկրորդ թիմում»:




Լրահոս