Խուճապի խնդիր չկա. տնտեսության վիճակով զբաղվելու փոխարեն ներկայացումներ են անում. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը  iLur.am կայքում գրել էր,  թե «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ»:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ՝ հասկանալու երկրին նման սպառնալիք կա՞, թե՞ ոչ:

«Դրանից առաջ ուրիշ հայտարարություններ են եղել իշխանության ներկայացուցիչներ կողմից ՝ տնտեսության ծանր վիճակի մասին, թե բյուջե չենք, հավաքում, ինչի արդյունքում էլ պետական պարտքն է մեծանում»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ խուճապի խնդիր չկա. տնտեսության վիճակով զբաղվելու փոխարեն ներկայացումներ են անում:

«Ես կարծում եմ ՝ շատ բնական է, որ պետք է ինչ-որ արձագանք լիներ ստեղծված իրավիճակի շուրջ: Իշխանությունը պետք է զգա, որ, իրականում, պետք է զբաղվի տնտեսական վիճակի խնդիրներով»:

Վահագն Խաչատրյանի հավելմամբ՝ Հայաստանում այսօր ստեղծվել է այնպիսի վիճակ, որ ամեն ինչ էլ կարող է լինել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս