Sport.es-ը գրում է, որ Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն կվերադառնա կատալոնական ակումբ:
Կայքի հավաստմամբ 36-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բարսելոնայի» դեսպանը և ակումբին կօգնի զարգացնել իր բրենդն ու բացել նոր շուկաներ: Ռոնալդինյոն արդեն հանդիպել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ և քննարկել որոշ հարցեր: