Բաղդադում շաբաթ օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 31 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը ՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
Ավելի քան 50 մարդ վիրավոր է:
Երկրում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Հաղորդվում է, որ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել իր մարմնի վրա ամրացված պայթուցիկ սարքը վրանի մոտ, որտեղ հավաքված են եղել մուսուլման շիիթներ, որոնք մասնակցում էին Աշուրի կրոնական սգո արարողություններին: