MMA վետերան Գեղարդ Մուսասին (40-6-2) պատմել է այն մասին, թե ինչպես է իր հայտարարությանն արձագանքել Քոնոր ՄակԳրեգորը (20-3):
Բելֆորտի հաղթանակի մասին. «Դա մեծ մարտ էր: Ես միշտ ավելի լավ եմ աշխատում, երբ ինձ վրա ճնշում կա: Երբ նյարդայնանում եմ, միշտ ավելի լավ եմ հանդես գալիս, ավելի վտանգավոր եմ դառնում: Այժմ իմ առջև նոր դռներ են բացվել դեպի աղմկալի մարտեր, ես պետք է գերիշխող հաղթանակ տանեմ հաջորդ անգամ, որպեսզի ստանամ տիտղոսային մարտը»:
ՄակԳրեգորի հետ կոնֆլիկտի մասին. «Մարդիկ սիրում են նրան, ես միայն ճշմարտությունն եմ ասում: Երբեմն պետք է ինչ-որ հիմար բան ասես, որպեսզի մարդիկ նկատեն քեզ: Ես հաղորդագրություն եմ ստացել ՄակԳրեգորից, նա սպառնում է ինձ: Ես գրել եմ նրան. ի՞նչ կարող ես ինձ անել քո 50 կիլոգրամով: Նա սպառնում է ինձ դանակով: Նրա հաղորդագրությունները զվարճալի են»: