Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանյանին և Հարությունյանին պարգևատրել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը արժանացել են  նաև քաղաքապետարանի ոսկե մեդալների: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:

Օլիմպիականները եղել են նաև Դիլիջանի միջազգային քոլեջում` հանդիպել սովորողների հետ:




Լրահոս