ՌԴ Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրն ուղևորվել է Սիրիայի ափերի մոտ մարտական նավերի ուղեկցությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ «Ծովակալ Կուզնեցով»-ը կներառվի Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման մշտական կազմում:
Ավիակիրի հեռավոր ուղևորությունը կտևի մոտ 4-5 ամիս:
Ինչպես հաղորդվում է, ավիակիրի վրա տեղակայված են ՄիԳ-29ԿՊ և ՄիԳ-29ԿՈւԲՌ կործանիչներ, ինչպես նաև Սու-33 ինքնաթիռներ: