Հոկտեմբերի 10-ից 14-ը Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն (www.banak.info ) անցկացրեց սեմինար-դասընթացների շարք՝ «Մարդու հոգեկանի և ինֆորմացիոն հոսքերի կառավարումը արտակարգ և պատերազմական իրավիճակներում» խորագրով։
Դասընթացը մեկնարկեց «Էթնոհոգեբանություն․միջէթնիկական լարվածություն և բախումներ» թեմայով։ Բանախոսն էր էթնոհոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Արթուր Կոբեկյանը։
Հաջորդ դասընթացը վերաբերում էր պատերազմասերունդներին, հայ-ադրբեջանական բախումներին։ Բանախոսում էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Դասընթացի երրորդ օրը բանախոսեց արտակարգ իրավիճակների մասնագետ Հրաչյա Հովհաննիսյանը՝ «Մարդու հոգեկանի կառավարումը պատերազմական իրավիճակներում» թեմայով։
Հաջորդ թեման վերաբերում էր ինֆորմացիայի կառավարմանը և բանախոսում էր Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Դասընթացը եզրափակվեց « Աշխատանք ադրբեջանական տիրույթում, դիվերսիաներ, կազմակերպում, իրականացում» թեմայով։ Բանախոսեց միջազգայանագետ Էդգար Էլբակյանը։
Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ մասնակիցների մի մասը ցանկություն հայտնեց միանալ հետագա գործունեությանը: