
CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` Իրաքի օդուժը շաբաթ օրը գիշերը ԴԱԻՇ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի վրա հազարավոր թռուցիկներ է նետել: Այդ կերպ նրանք տեղի բնակիչներին զգուշացնում են քաղաքի ազատագրման նախատեսվող գործողության մասին:
«Եկել է հաղթանակի ժամը: Ժամանակն է Իրաքը հռչակել մաքուր՝ առանց ԴԱԻՇ-ի կամ որևէ կասկածելի գաղափարախոսության». թռուցիկներից մեկում Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի այս խոսքերն են՝ ուղղված Մոսուլի բնակիչներին:
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել, մնալ իրենց տներում և քաղաքի որոշ հատվածներում հայտնվելուց խուսափել: